fbpx
Իրավական

«Հայոց հայրենիքը» որոշել է ՍԴ-ի որոշումը բողոքարկել Եվրոդատարանում

Երեկ՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այսպիսով, ընտրության արդյունքները ճանաչելով վավեր և մերժելով դրանք անվավեր ճանաչելու դիմումները։

Հիշեցնենք, որ դմումները ներկայացրել էին 4 քաղաքական ուժեր՝ «Հայոց հայրենիք» ու «Զարթոնք» կուսակցությունները և «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները։

Այս 4-ից «Հայոց հայրենիքը» որոշել է ՍԴ-ի որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։

Այս մասին կուսակցությունը հայտարարել է Facebook-ի իր էջում։

Հետաքրքիր է, թե կուսակցությունում ինչ են մտածում այն մասով, թե ինչու պետք է ՄԻԵԴ-ն ընդունի իրենց բողոքները կամ ՄԻԵԴ-ը առհասարակ ինչ կարող է փոփոխել։ Եվրոդատարանը միանշանակ ուշադրություն է դարձնելու եվրոպական դիտորդական առաքելություններից ստացված տվյալներին՝ ընտրությունների վերաբեյալ, և կարող է առաջնորդվել դրանով, իսկ այդ դեպքում բողոքարկումը կորցնում է իր իմաստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ