30 տարի առաջ այս օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ․ Ազատ դեմոկրատներ

Հրապարակող՝

30 տարի առաջ այս օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ․ Ազատ դեմոկրատներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ, որը հրապարակվել է ԱԴԿ-ի Facebook-ի էջում։

«Սիրելի´ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք բոլորիս այս փառապանծ օրվա՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, մաղթում երջանկություն, բարօրություն և խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ անսասան հավատ, կամք և հույս:

Սեպտեմբերի 21-ը մեր պատմության ամենափառավոր օրերից է՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի խորհրդանիշը:

30 տարի առաջ այս պատմական օրը նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի սկիզբ:

Հայ ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության շնորհիվ մենք վերահաստատեցինք ազատ ապրելու մեր կամքն ու վճռականությունը՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընտրելով որպես մեր երկրի գոյության միակ և անբեկանելի կարգավիճակ:

Անկախությունը գերագույն արժեք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամենամեծ ձեռքբերումը, և այս օրն էլ վերստին առիթ է հիշելու, որ մենք բոլորս պետք է հպարտանանք ու արժևորենք անկախության ամեն օրը:

Եվ այսօր էլ, Անկախության հռչակումից 30 տարի անց, մենք պարտավոր ենք յուրաքանչյուր օր և ժամ պայքարելու անկախացման գործընթացի կայացման համար, պայքարելու հանուն մեր անկախության պահպանման և ամրապնդման, մեր երիտասարդ պետությունը զարգացնելու ու բոլորիս երազած Հայաստանն ունենալու համար։

Մեր 30-ամյա անկախությունը մեր հայրերի, մեր և մեր զավակների նվաճումն է, նվաճում, որն արժեցել է ամենաթանկը` մեր հերոսների կյանքը: Բայց նաև հանուն այդ կյանքերի հավիտենության, մենք պարտավոր ենք առաջ նայել և գիտակցել այն բացառիկ հնարավորությունները, որ տալիս է անկախությունը:

Շնորհավո՛ր տոնդ Հայաստանի Հանրապետություն,

Շնորհավո՛ր տոնդ ՀՀ քաղաքացի:

Աստված օրհնի մեր անկախ պետությունն ու մեր իմաստուն ժողովրդին», – ասված է ուղերձում:

Ամենաթարմ