Սեպտեմբերի 8-ին ՀայՓոստ ՓԲԸ-ն հայտնել է, որ այսուհետ հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջև:
«Դրա համար ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:
- Սեպտեմբերի 1-ից ՀայՓոստի բաժանմունքներում իրականացվելու է հաճախորդների նույնականացում
- ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն
ՀայՓոստը մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար: Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում և անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում։
Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի»,- ասվում է հաղորդագրության մեջ: