Հայփոստը հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

Հրապարակող՝

Հայփոստը հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

Հայփոստից տեղեկանում ենք, որ կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում:

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Ամենաթարմ