Քաղաքականություն

Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելու նախագծի մասին

Սփյուռքի նախարարության աշխատակիցներն աշխատանքային սահմանված ընթացակարգով իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադտության նախարարությանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մեր մտահոգությունները, որովհետև հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար դրա լուծարման վերաբերյալ քաղաքական թիմին էլ ենք հայտնել», – նշեց Հայրապետյանը:

Անդրադառանլով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց՝ վստահ է, որ փաստաթղթում փոփոխություններ կլինեն:

«Ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա», – ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նախագիծն առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի և ի տարբերություն մնացած նախարարությունների՝ Սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ