fbpx
Աշխարհ

Հայրը անչափահաս աղջկան ամուսնանալ ստիպելու մեղադրանքով ձերբակալվել է

Վրաստանում իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով ձերբակալել են հորը։ Այս մասին հայտնել է Aliq.ge-ն` տեղեկությունը վերցնելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։

«Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև դատավարական գործողություններ և նույն օրը՝ որպես մեղադրյալ ձերբակալել են Ա. Գ.-ին։

Աղջկան այս պահին տեղափոխում են ապաստարան, իսկ նրա ընտանիքի մյուս անդամների նկատմամբ նախազգուշացում է կիրառվել»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ