Պատերազմը ՀՀ-ի կողմից սկսելու մասին հայտարարում են 3 հոգի՝ Էրդողանը, Ալիևն ու Քոչարյանը․ Ալեքսանյան

Հրապարակող՝

Պատերազմը ՀՀ-ի կողմից սկսելու մասին հայտարարում են 3 հոգի՝ Էրդողանը, Ալիևն ու Քոչարյանը․ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում խոսեց մի թեզի մասին։

Ալեքսանյանը նշեց, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ 3700 հոգու առաջ հայտարարեց, որ Հայաստանն այս տարբերակ չի թողել Ադրբեջանին, քան պատերազմը։

Նա ասաց, որ այդ թեզը միջազգային հարթակներում առաջ տանելու համար Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում և իր համար անհասկանալի է Երևանի կենտրոնում այդ թեզը հնչեցնելու պատճառն ու մոտիվը։

Ալեքսանյանն ընդգծեց, որ աշխարհում կա 3 նախկին կամ ներկա առաջնորդ, ովքեր հայտարարում են այս թեզի մասին՝ Էրդողանը, Ալիևը և Քոչարյանը։

Նա նշեց, որ Քոչարյանի ասածներն Ադրբեջանն օգտագործելու է միջազգային հարթակներում, որպես Հայաստանի Խորհրդարանի մեծությամբ 2-րդ ուժի առաջնորդի դիրքորոշում։

Ամենաթարմ