ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2905653566421686?__cft__%5B0%5D=AZUG7AFT6WBVjwCuI9BzgVoN7Uubpx8N0cniy_w2DGtR5G2jgtcUazG0T_8yS-9t_bVwLMEhh1f7mKkS7wLHvjYtPSL2ECSzgAXiNrzsQ0HINA4ieAXMhDjcJK7ce0V4GaEHYAM6GXMRXrKU83QracAR&__tn__=%2CO%2CP-R
Նշենք, որ այս գրառումից որոշ ժամանակ անց Փաշինյանը հանդես եկավ ուղիղ եթերով։
Ավելի վաղ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որով պահանջում էին վարչապետի ու Կառավարության հրաժարականը։ Հայտարարության տակ ստորագրել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Նշենք նաև, որ Փաշինյան ուղիղ եթերում ասաց, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը շարունակում է կատարել իր պարտականությունները ու շուտով կնշակվեն Գլխավոր շտաբի նոր պետ ու տեղակալներ։

