ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու և գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հայտարարում է գնման մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:
Հայտի տպագիր տարբերակը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), իսկ էլեկտրոնային տարբերակը ներկայացվում է կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռ.՝ 010-210-140 (113; 116):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 24-ն է:
