fbpx
Աշխարհ

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի արտահոսի նոր վայր

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» վնասված խողովակաշարերից գազի արտահոսի ևս մեկ վայր: Այդ մասին, հաղորդել է Svenska Dagbladet շվեդական թերթը: «Այս չորսից (արտահոսեր) երկուսը գտնվում են բացառիկ տնտեսական գոտում»,-թերթին հայտնել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեննի Լարսոնը:

Արտահոսի ևս երկու վայր գտնվում Է դանիական բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ բրիտանական Sky News-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին, հաղորդել է, որ դիվերսիան գազատարներում, հնարավոր է, իրականացվել է պայթուցիկ սարքերի օգտագործմամբ, որոնք գործի են դրվել հեռավար: Ինչպես կարծում են պաշտպանական գերատեսչությունում, ականները կարող Էին ծովի հատակ իջեցվել երկար պարանով, որը նետվել է նավից կամ նավակից, կամ էլ խողովակաշարերի մոտ տեղադրվել են ընդջրյա անօդաչուի օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հրատարակության զրուցակիցը նշել է, որ դա կարող էր տեղի ունենալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ: Միևնույն ժամանակ աղբյուրը հերքել է այն ենթադրությունը, թե պայթուցիչ սարքերը կարող էր տեղադրել «ռուսաստանյան սուզանավը»:

Նրա խոսքով՝ Բալթիկ ծովը բավականաչափ խորը չէ, ուստի նման ընդջրյա առաքելության աննկատ իրականացումը հնարավոր չէ: Ինչպես հաղորդվել է, լույս սեպտեմբերի 26-ի գիշերը արտահոս է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 2» մագիստրալի գծերից մեկում: Դա պատահել է Բոռնհոլմից դեպի հարավ-արևելք ընկած դանիական բացառիկ տնտեսական գոտում: Նաև գազի արտահոսեր են գրանցվել Բոռնհոլմից դեպի հյուսիս-արևելք ընկած առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ