Շենքի պահեստում, որը պատկանում էր 2018թ․-ին մահացած շվեյցարացի գործարար Բրունո Ստեֆանինիին, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի նկարներն են հայտնաբերվել, որոնք արվել են նրա սեփական «Փոքրիկ իշխանը» հեքիաթի համար:
Նկարներում չեն նշվում ամսաթվերը, բայց մասնագետները, ուսումնասիրելով դրանք, ենթադրում են, որ դրանք նկարների նախնական տարբերակներն են։
Գուաշով և թանաքով նկարված նկարները թղթապանակում են եղել: Դրանց թվում են «Բոան, որը կուլ տվեց փղին» ուրվանկարը և մի պատկեր, որտեղ պատկերված են Փոքրիկ իշխանը և աղվեսը:
Փորձագետները կարծում են, որ այդ նկարները գնվել են Շվեյցարիայում աճուրդով մոտ 30 տարի առաջ: