Երկուշաբթի օրվանից անհետ կորած համարվող Բելառուսի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանից բերման է ենթարկվել, իսկ ևս 2 ընդդիմադիր գործիչներ հատել են Ուկարինայի սահմանն ու այժմ այնտեղ են գտնվում։
Ըստ Euronews-ի՝ այսպես են հայտնում բելառուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ՝ Եվրոպական որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, պատասխան էին պահանջել Բելառուսից, թե որտեղ է Կոլեսնիկովան։
Նշվում է, որ կան ենթադրություններ, որ Կոլեսնիկովային և այլ ընդդիմադիր գործիչների բերման են ենթարկել Մինսկի կենտրոնից։