Հայտնաբերվել է ևս 22 զոհվածի աճյուն

zinvor marmin

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից և Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն:

«Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Տոն օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,- հավելեց Հունան Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:

Ամենաթարմ