ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք՝ այսօր՝ ժամը 08։33-ից, վերսկսվել են Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները Ծովինար գյուղի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա․ Ս․-ի դին (ծնված 1968 թ.)։
- Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացին
- Նոր Խարբերդում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. արգելափակումից դուրս բերված վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մայիսի 6-ից իրականացվել են որոնողական աշխատանքներ:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։