Իրավական

Խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա. բացահայտում

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի լույս 23-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենի 2-րդ փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու:

«Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:

Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ