Իրավական

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 21-ին:

«Առավոտյան ժամը 6-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկեցին 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փայլաթիթեղի երեք փաթեթ` սպիտակ, բյուրեղանման զանգվածներով:

Ըստ 50-ամյա տղամարդու` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել մայրաքաղաքում՝ օտարերկրյա մի քաղաքացուց և պահել իր օգտագործման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ` իրացնողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ