Իրավական

Վարդենիսի բնակչի տանը թմրանյութ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում։

Հունիսի 22-ին, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները և նախաքննական մարմնի ծառայողները, խուզարկություն կատարեցին նշված տանն ու օժանդակ շինություններում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Առանձնատնից և կից շինություններից հայտնաբերվեցին ներարկիչներ, կանեփանման զանգվածներ, ծխելու համար նախատեսված ապակյա գլանակ, սպիտակ փոշենման զանգված։ Տնից ոչ հեռու իրավապահները հայտնաբերեցին նաև 420 կանեփանման ու 5.100 կակաչանման բույսեր:

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը իրենն է, աճեցրել է իր օգտագործման համար:

Կանեփանման և կակաչանման բույսերն արմատախիլ են արվել և փաթեթավորվել:

Հայտնաբերվածը առգրավվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ