Գյումրիում խուզարկության արդյունքում մեքենայից հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց

Հրապարակող՝

72845086_2411818172219691_2385719139209710025_n

Ամենադիտվածներ

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է:

Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը լիցքավորված էր 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ մեքենայի դիմապակու արևապաշտպան վահանի գրպանիկից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով:

Վարույթը շարունակվում է:

Ամենաթարմ