ՈւԱԶ
Գյումրիում խուզարկության արդյունքում մեքենայից հայտնաբերվել են զենք ու թմրամիջոց
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է: Հայտնաբերվել է 2007 թվականից հետախուզման մեջ գտնվող հրազեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Անօրինական թմրաշրջանառության դեմք է արձանագրվել Մեղրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը…
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ապրիլի 24-ին ժամը 22:38-ին ԱԻՆ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար: Ժամը 22:39-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1988թ.) իր վարած «Nissan X-Trail»…
Տավուշում վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել․ հարուցվել է քրգործ
2021 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական…
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպելն» ու «ՈւԱԶ»-ը․ կա 1 զոհ ու 6 վիրավոր
Հուլիսի 10-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի․ վերջինս կողաշրջվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «ՈւԱԶ»-ի 27-ամյա ուղևոր Գրիգոր Հարությունյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։…
21 գծային շտապօգնության ավտոմեքենա է նվիրաբերվել մարզերին
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային…
Խաղաղություն չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով. Ն. Փաշինյանը` BBC-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածությունը` հայտարարելով, որ հենց Ադրբեջանն է հարձակվել Հայաստանի վրա: Վարչապետը նշել է, որ խաղաղություն չի կարող լինել միայն Հայաստանի կողմից դրան ուղղված միակողմանի գործողություններով: «Ադրբեջանը հուլիսին ռազմական հարձակում էր սկսել Հայաստանի դեմ: Երկար ժամանակ է՝ Ադրբեջանի նախագահը…
Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ մարզերին կբաշխվի 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա: «Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա: Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն…
Սպանություն՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախնական տվյալներով՝ 2019…
Վայոց ձորում «ՈւԱԶ»-ը 300 մետր գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան…









