ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցվել են հոկտեմբերի 10-ին:
«Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ժամը 15։00-ին Աշտարակի Մուղնի թաղամասից բաժին բերման ենթարկվեցին Երևանի Լենինգրադյան փողոցի և Եղվարդի բնակիչներ` 21 և 19 տարեկան երկու երիտասարդներ:
Երևանցու անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ` մոտ 200 գրամ քաշով և ապակե գլանակ` մոխրացած կանեփի հետքերով:
Եղվարդցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` մոտ 10 գրամ նույնանման զանգվածով:
Նրանք հայտնել են, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, հավաքել են Աշտարակի ձորակում վայրաճ կանեփի բույսերից՝ անձնական օգտագործման համար:
- Սպանություն Եղվարդում․ կինը զանգել է ոստիկանություն ու ասել, որ մարդ է սպանել
- Ոստիկանությունում արձանագրվել է կալաշնիկովի ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: