ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանեց, թե ինչու է Ստեփանակերտում գտնվելով ասել, որ Հադրութում է։
Հովհաննիսյանը ասաց, որ պարզ է՝ Հադրութում և Ֆիզուլիում իր հեռախոսն անջատած է եղել, ու հասնելով Ստեփանակերտ՝ տվել է Հադրութի տեղեկատվությունը՝ 20 րոպե հետո։
Նա նաև հայտնեց, որ անձամբ իր վրա որդ կար կազմակերպած։ Ըստ Հովհաննիսյանի՝ հետախուզությունից իրեն հայտնել են, որ անձամբ իրեն ուզում են «խփել»։