Թոմ Քրուզի մասնակցությամբ «Top Gun: Maverick» ֆիլմի սաունդթրեքի համար Լեդի Գագայի վերջին թրեքը կթողարկվի մայիսի 3-ին։ Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցում։
Լեդի Գագան հայտնել է, որ ինքը «տարիներ շարունակ աշխատել է դրա վրա»՝ փորձելով կատարելագործել այն և «դարձնել մերն» աշխարհի համար դժվարին պահին։
«Երբ ես գրում էի այս երգը «Top Gun: Maverick»-ի համար, ես նույնիսկ չէի գիտակցում, թե որքան խորն է այն դիպել ֆիլմի սրտին, իմ հոգուն և այն աշխարհի էությանը, որտեղ մենք ապրում ենք»,- գրել է Գագան։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել ֆիլմի գլխավոր հերոս և պրոդյուսեր Թոմ Քրուզին, ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկուն, կոմպոզիտոր Հանս Ցիմերին և իրենց համագործակցությունն անվանել «հրաշալի փորձ»։
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մայիսի 25-ին։