Հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել․ The Sun

Հրապարակող՝

Հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել․ The Sun

Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել:

Դերասանները միասին հանդես են եկել «Եթե Բիլ-սթրիթը խոսել իմանար» հատուկ նախագծում․ Փիթը եղել է նախագծի պրոդյուսերը, իսկ Շարլիզը հատուկ հյուր է  եղել և գրավել է դերասանի ուշադրությունը:

Սա, կարելի է ասել, ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթի առաջին լուրջ հարաբերություններն են:

Նշենք, որ իր հերթին Շարլիզ Թերոնն էլ իր սիրեցիյալից՝ Շոն Պենից էր բաժանվել:

Իսկ ինչ վերաբերում է Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծությանը՝ գործընթացը ձգձգվում է երեխաների խնամակալության շուրջ զույգի պայմանավորվածություն ձեռք բերելու պատճառով: Ջոլին ցանկանում է զրկել իր նախկին ամուսնուն խնամակալությունից, նա Փիթին մեղադրել է հարբեցողության մեջ:

Տեղեկացնում է shantnews.am-ը։


Ամենաթարմ