fbpx
Սպորտ

Հայտնի է, թե ինչու Հոլանդը այլևս չի ցանկանում միանալ Ռեալին

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը այլևս հետաքրքրված չէ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությամբ, հայտնում է FourFourTwo-ն։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը փոխել է նախապատվությունը իր ապագա ակումբի վերաբերյալ Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո։ Նա այժմ վստահ չէ, թե արդյոք կլինի մեկնարկային կազմում, եթե տեղափոխվի մադրիդյան ակումբ։

Սակայն հարձակվողը դեմ չէ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն ու դեռ ցանկանում է ուժերը փորձել իսպանական Լա լիգայում։ Այսպիսով, այս պահին Էրլինգը որպես իր ապագա ակումբ է դիտարկում «Բարսելոնան»։

Անցած մրցաշրջանում հարձակվողը «Քաղաքայիների» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ