Ինչպես արդեն հայտնել ենք, վաղը՝ փետրվարի 21-ին, Երևանում նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը, որին մասնակցելու են նաև պատգամավորներ Ադրբեջանից, Ուկրաինայից ու Վրաստանից։
Այսպիսով, նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ավելի վաղ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամ է պատվիրակություն ուղարկել Հայաստան։

