Աշխարհ

Հայտնի է՝ երբ են սկսվելու ԿԺԴՀ-ԱՄՆ բանակցությունները

ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)՝ հղում անելով ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիին։

Նշվում է, որ կողմերը նախնական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 4-ին, իսկ հաջորդ օրը ձեռնամուխ կլինեն աշխատանքային բանակցություններին:

«Ես հույս ունեմ, որ առաջիկա բանակցությունները կարագացնեն ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը»,-ԿԿՀԳ-ն մեջբերում է Ցոյ Սոն Հիի խոսքը:

ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունները տեղապտույտ են տալիս այս տարվա փետրվարից Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի՝ Հանոյում տեղի ունեցած և անարդյունք ավարտված գագաթնաժողովից հետո:

Երկու ղեկավարներն այնուհետև հանդիպել են հունիս ամսին՝ Փանմունջոմում և պայմանավորվել երկխոսությունը վերսկսելու շուրջ, բայց դա մինչ այժմ տեղի չի ունեցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ