Հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է հայտնի «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը, գրում է Her-ը:
Հարցումը կատարվել է հեռուստադիտողների շրջանում, որի արդյունքները զարմացրել են փորձագետներին։
Վարկանիշի առաջատարը սերիալի և Ջորջ Մարտինի վիպաշարի կենտրոնական հերոսներից մեկն է ՝ Տիրիոն Լանիստերը: Սերիալում նրա կերպարը մարմնավորել է Փիթեր Դինքլեյջը:
Երկրորդ հորիզոնականում ապօրինի զավակ Ջոն Սնոուն է, որի դերը կատարում է Քիտ Հարինգթոնը: 2017-ին նա ցուցակի առաջատարն էր:
Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Սնոուի կրտսեր քրոջը՝ Արյա Սթարքին, որի դերը կատարում է Մեյսի Ուիլյամսը:
Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից:
Այս մասին գրում է panarmenian.net-ը։
