fbpx
Իրավական

Մանրամասներ Բերդի ողբերգական սպանությունից

ԳԱԼԱ-ն գրում է.

Տավուշի մարզում Բերդ քաղաքում տներից մեկում այսօր կեսօրին հայտնաբերվել է երկու քաղաքացու դի, նրանք մայր ու որդի են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ՝ քաղաքացիների պարանոցները կտրված են: Նրանց հայտնաբերել են հարևանները և դիմել իրավապահներին:

ԳԱԼԱ-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել համայնքապետ Հարություն Մանուչարյանը:

Վերջինս փոխանցեց, որ սպանվածները Դարբինյաններն են: Որդին՝ Հրաչ Դարբինյանն է 1961 թ-ի ծնված, ով Բերդում հայտնի է, որպես աշխատող, խելոք մարդ: Մայրը՝ 80-ամյա Արուսյակ Դարբինյանը եւս համեստ կենցաղավարությամբ է աչքի ընկել:

Համայնքապետն ասաց, որ տեղի ունեցած ոճրագործությունը առայժմ որեւէ ենթադրության հիմք չի տալիս:

Որոշ լրատվականներ հրապարակել էին, որ տեղի ունեցածը կարող է անձնական վրեժխնդրության արդյունք լինել:

ArmLur.am-ը տեղեկություններ էր հրապարակել, որ դեպքի վայրում գրություն է հայտնաբերվել, որում գրված է եղել. «Ես սա արել եմ վրեժխնդրությունից դրդված, քանի որ նա շատ մարդկանց է բռնաբարել»:

Բերդի համայնքապետը սակայն, ասաց, որ նման տեղեկություն իրեն հայտնի չէ.

«Րոպեներ առաջ եմ խոսել տեղի միլպետի հետ, նման բան չի ասում: Ես անձամբ ճանաչում եմ, քաղաքը փոքր քաղաք է, բոլորս ենք ճանաչում: Եթե նման բան լիներ, մենք կիմանայինք: տաքսու վարորդ էր Դարբինյան Հրաչը, նման բան չենք լսել»:

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին հարցրինք նաեւ, թե հնարավոր է ադրբեջանական հետք լինի այստեղ: Պատասխանը հետեւյալն էր.
«Այդ հարցով ավելի շատ զինվորականները ձեզ կպատասխանեն, հակահետախուզության բաժնի պետը»:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ