«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը կվարի ամերիկացի R’n’B ոճի երգչուհի Ալիշա Քիզը: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ես շատ եմ հուզվում: Այնքան բան է սպասվում առջևում… Գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բեմի վրա, հպարտանալ սեփական աշխատանքով ու հայտնիությամբ»,- գրել է երգչուհին:
Քիզը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին՝ իր էներգիան հանդիսատեսին փոխանցելու հնարավորության համար:
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 10-ին: