ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆուտբոլիստի տրանսֆերն այս տարի գնել է «Չելսին»։
Ինչպես գրում է The Telegraph-ը, կիսապաշտպանի հրաժարվելու պատճառը եղել է Ժոզե Մոուրինյուն։
Պուլիշիչը իմացել է, որ պորտուգալացու օրոք երիտասարդ խաղացողները քիչ խաղաժամանակ են ստանում:
Բացի դրանից՝ ինչպես հայտնում է աղբյուրը, Պուլիշիչի հայրը բացասական է վերաբերմունք է ունեցել Մոուրինյուին:
Հիշեցնենք, որ «Չելսիի» հետ պայմանագիր համաձայնեցնելուց հետո, լոնդոնցիները թույլատրել են, որ խաղացողը 2018/19 մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես անցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
Նախորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ի կազմում Պուլիշիչը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: