Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։
65 կիլոգրամ քաշում մրցագորգ է դուրս գալու նաև Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը։
Հայտնի է Թևանյանի առաջին մրցակիցը։ Նա 1/8-ում հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու է 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։
Չնայած առաջին բարդ գոտեմարտին, Թևանյանից կան մեդալային սպասելիքներ։