fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի ընթացքում Արցախում COVID-19-ի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նշվում է նաև, որ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 956 դեպք: Կատարվել է 28467 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ