fbpx
Արցախ

Հայտնի է՝ ով է Ստեփանակերտի նոր քաղաքապետը՝ ըստ նախնական արդյունքների

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդունքներով քաղաքապետ ընտրվել է Դավիթ Սարգսյանը:

Ըստ Արցախի ԿԸՀ տվյալների՝ շուրջ 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազարը: Դավիթ Սարգսյանն ստացել է 7787 ձայն, երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է, որը ստացել է 4765 ձայն: Երրորդ տեղում Արեգ Ավագյանն է (3125), 4-րդ տեղում՝ Արմեն Հակոբյանը (3059), 5-րդ տեղում Արայիկ Ավանեսյանը (2108):

Վերջինս առաջադրվել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից, իսկ մնացած 4-ը ինքնաառաջադրվածներ են:

Դավիթ Սարգսյանը անկուսակցական է, «ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊը-ի հիմնադիր տնօրենը, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահը:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրվել է 415 թեկնածու։

Համաձայն Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ