Իսպանական ֆուտբոլի լեգենդներից Չավին «Բարսելոնայում» իր նորամուտը կնշի «Էսպանյոլի» հետ խաղում։
Այս մասին գրում է Diario Sport-ը։
Ըստ աղբուրի՝ «Բարսայի» ու «Ալ-Սաադի» միջև բանակցությունները դեռևս չեն ավարտվել, բայց հստակ է, որ Չավին չի հեռանալ նոյեմբերի 3-ից շուտ, քանի որ արաբական ակումբը կարևոր խաղ պետք է անցկացնի։
Նշվում է, որ կատալոնական ակումբը Չավիի կողմից գլխավորելու մասին պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի կամ էլ ուրբաթ օրը։
Նշենք, որ «Էսպանյոլի» հետ «Բարսելոնան» խաղալու է նոյեմբերի 21-ին։