Հայտնի է, թե ինչ սահմանափակումներ կհանվեն Վրաստանում առաջիկայում

Վրաստանի կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրել է, թե առաջիկայում ինչ սահմանափակումներ կվերացվեն․

Մայիսի 11-ից կբացվի Թբիլիսի քաղաքի ելումուտը,
Մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի արտադրամասերն ու խանութները, բացի կոշիկի ու հագուստի խանութներից,
Մայիսի 14-ից կբացվի Ռուսթավի քաղաքն ու Գարդաբանիի շրջանը,
Մայիսի 18-ից կբացվի Մառնեուլին,
Հունիսի 15-ից կբացվեն տեղական տուրիստական ծառայությունները,
Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների:

Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

 

Ամենաթարմ