Հասարակություն

Հայտնի է Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարից տուժածների ինքնությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան Facebook-ի էջից տեղեկանում ենք.

«Հավելյալ հայտնում ենք, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։

Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Տյումենի շրջանում ավտովթար է տեղի ունեցել. իրար են բախվել Renault Logan-ը և Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղևորվում էր Օմսկ։

https://www.facebook.com/armembrus/posts/869637923421346

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ