«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը շուտով կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։ Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
«Ինտերը» չիլիացի ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբին առաջարկել է 12 միլիոն եվրո: Միլանյան ակումբը ցանկանում է 2 տարվա պայմանագիր ստորագրել Վիդալի հետ:
Նախկինում հայտնի էր դարձել, որ իտալացիները պատրաստ են Վիդալին վեց ամսով վարձակալել:
Այս մրցաշրջանում «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: