«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հայտնել են, թե որտեղ կանցկացվի հաջորդ մրցույթը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի հաղրոդած տեղեկությունների՝ հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի Ռոտերդամում:
«Մենք ընտրել ենք «Ահոյ» համերգասրահը, որը, մեր հաշվարկներով, ամենից հարմար հարթակն է»,- ասել են մրցույթի կազմակերպիչները:
Համերգասրահը, ըստ նախատեսվածի, պետք է տեղավորի 15 հազար հանդիսատեսի: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցնելու են 2020թ. մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին:
