IFFHS-ը՝ Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան, հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն լիգաների 100-յակը:
Լավագույն լիգա է ճանաչվել ԱՊԼ-ն է, որը 2009 թվականից ի վեր չէր ճանաչվել լավագույնը: Մինչ այս՝ 10 տարի շարունակ, աշխարհի ամենաուժեղ լիգայի տիտղոսը պատկանում էր իսպանական Պրիեմերային:
Երկրորդ տեղում բրազիլական Ա Սերիան է, իսկ եռյակը եզրափակում է իսպանական Պրիմերան:
Թոփ հնգյակում են նաև իտալական Ա Սերիան ու Կոլումբիայի առաջնությունը:
Հայաստանի առաջնությունը 16 կետով առաջադիմել է նախորդ տարվա համեմատ։ Այս տարի այն զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը՝ 236.5 միավորով: