Փորձագետները թվարկել են այն հայտնի հանգստավայրերը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներին առավել քիչ ենթարկվող են։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Մասնագետները նշում են Իտալիան: Նրանց կարծիքով՝ առավել անվտանգ քաղաքներն են Հռոմն ու Վենետիկը:
Բացի Իտալիայից՝ ցուցակում է Պորտուգալիան, մասնավորապես, Լիսաբոնը, որը երբեք չի ենթարկվել «ԻՊ» հարձակմանը: Սակայն նշվում է, որ չի կարելի ամբողջությամբ բացառել Պորտուգալիայի ահաբեկչության հնարավորությունը, քանի որ Պորտուգալիա մեծ թվով օտարերկրացիներ են մեկնում:
Ցուցակում է նաև Ֆրանսիան՝ չնայած մի քանի ահաբեկչական հարձակումների:
Ցուցակում են նաև ԱՄՆ Օռլանդո և Նյու Յորք քաղաքները:
