Նորընտիր Ազգային ժողովն ընդունեց հաշվիչ հանձնախմբի ստեղծման վերաբերյալ նախագիծը, որը կազմված է լինելու 9 անդամից։
Հաշվիչ հանձնախումբը կկազմեն «Քաղաքացիական պայամանագրից»՝ Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» դաշինքից՝ Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Թագուհի Թովմասյանը։
Այս մասին հայտարարեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը։
Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 1 դեմ ու 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ն բաղկացած է 107 պատգամավորից։

