Քաղաքականության մեջ ես ընկեր կամ նախկին ընկեր չունեմ․ Վանեցյանը՝ Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին

Ամենադիտվածներ

baris_ince_birgun

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ կարճ զրույցում պատասխանեց՝ «իր ընկեր կամ նախկին ընկեր» Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ հարցին։

Վանեցյանը հարցին ի պատասխան ասաց, որ քաղաքականություն ընկերներ, նախկին ընկերներ, հարազատ կամ բարեկան ինքը չունի։

Նրա խոսքով՝ կա քաղաքական թիմ ու կան քաղաքական որոշումներ, որոնցով ինքը առաջնորդվում է։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է հենց Սիմոնյանի թեկնածությունը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ