Ավարտին է մոտենում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Կիսաեզրափակչում Չինաստանի ներկայացոուցիչ Դին Լիժենը երկու պարտիայի արդյունքում առավելության հասավ իր համերկրացի Յու Յանգուիի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը ուժեղ գտնվեց Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավից:
Այսպիսով, եզրափակչում աշխարհի գավաթի համար կպայքարեն Դին Լիժենն ու Թեմուր Ռաջաբովը:
Հիշեցնենք, որ եզրափակիչն ու երրորդ տեղի դիմակայությունը կայանալու են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Հավելենք, որ հաղթողը 110000 դոլար կստանա: