Սպորտ
19:00 09/03/2020

Հայտնի են սամբոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական առաջնությունների չեմպիոնները

Կայացել են սամբոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական առաջնությունները:

Պատանիների առաջնությանը մասնակցել է շուրջ 170 մարզիկ-մարզուհի՝ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: Լավագույն արդյունքը գրանցել են Լոռու մարզը ներկայացնող սամբիստները, որոնք 10 քաշային կարգից 5-ում դարձել են հաղթող և արժանացել լավագույն թիմի համար նախատեսված գավաթին:

Պատանիների առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել հետևյալ սամբիստները.

Տղաներ`

48 կգ – Շիրոյան Էմին (Լոռի)
52 կգ – Նալբանդյան Նարեկ (Շիրակ)
56 կգ – Հովհաննիսյան Նորայր (Լոռի)
60 կգ – Մանուկյան Գևորգ (Լոռի)
65 կգ – Աբրահամյան Դավիթ (Երևան)
70 կգ – Ստեփանյան Ալեքսան (Լոռի)
75 կգ – Բաղրամյան Արշավիր (Տավուշ)
81 կգ – Վարդանյան Համլետ (Կոտայք)
87 կգ – Հարությունյան Գոռ (Լոռի)
+87 կգ – Բեկնազարյան Գրիգոր (Տավուշ)

Աղջիկներ`

44 կգ – Մարտիրոսյան Անի (Կոտայք)
48 կգ – Կիրակոսյան Սյուզաննա (Կոտայք)
52 կգ – Աղաջանյան Արփինե (Արարատ)
56 կգ – Գրիգորյան Միլենա (Երևան)
60 կգ – Աբրահամյան Մարինե (Կոտայք)
70 կգ – Արամյան Սեդա (Արարատ)
+75 կգ – Հարությունյան Ագապի (Կոտայք)

Երիտասարդական առաջնության հաղթողներն են.

Տղաներ`

Կարեն Սարգսյան – 48 կգ (Արցախ)
Դավիթ Հովսեփյան – 52 կգ (Արցախ)
Դավիթ Իսրայելյան – 56 կգ (Արցախ)
Արամ Աղաջանյան – 62 կգ (Կոտայք)
Սամվել Մացակյան – 68 կգ (Շիրակ)
Տիգրան Յաղթունյան – 74 կգ (Երևան)
Արման Եսայան – 82 կգ (Տավուշ)
Վահագն Ազիզյան – 90 կգ (Երևան)

Աղջիկներ`

Արփինե Ամիրյան – 44 կգ (Երևան)
Մելինե Մամիկոնյան – 48 կգ (Կոտայք)
Արփինե Մնացականյան – 52 կգ (Կոտայք)
Վարսիկ Գրիգորյան – 56 կգ (Երևան)
Գայանե Պետիկյան – 64 կգ (Երևան)
Աննա Ղազարյան – 72 կգ (Երևան)

Առաջնությունների արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք ապրիլի 9-13-ը կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ