Հայտնի են դարձել խմելու համար ամենավտանգավոր ծորակի ջուրն ունեցող երկրները: Daily Mail-ը հայտնում է, որ ցանկում ընդգրկված 187 երկրների շարքում հիմնական տեղը զբաղեցնում են Կենտրոնական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Ցուցակում ընդգրկված են նաև նախկին ԽՍՀՄ երկրները՝ ներառյալ Ռուսաստանը:
Հաղորդվում է, որ նշված երկրներում ջուրը ոչ թե կեղտոտ է, այլ պարզապես չի համապատասխանում խմելու չափանիշներին:
ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Կորեայում և ԵՄ կազմի մեջ մտնող մի շարք երկրներում ջուրը խմելու համար անվտանգ է համարվել: ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն-խմբ.) հաղորդած տվյալներով՝ աշխարհում շուրջ 842 հազ մարդ տառապում է ոչ անվտանգ ջուր օգտագործելու հետևանքով առաջացած ամենատարբեր հիվանդություններից:
Աղբյուրը՝ shantnews.am