Հայտնի է դարձել թե որքան կկարողանա վաստակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն՝ «Ռեալ» տեղափոխվելու դեպքում:
Նշվում է, որ ֆուտբոլիստին առաջարկվել է 6 մրցաշրջանի համար պայմանագիր՝ տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով և 40 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի ստորագրման բոնուս:
Մբապեի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Հետևաբար, ֆրանսիացին կկարողանա նախապես պայմանագիր կնքել «Ռեալի» հետ հունվարի 1-ին, նախքան ամռանը մադրիդյան ակումբ տեղափոխվելը՝ որպես ազատ գործակալ:
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։
