Օգոստոսի 12-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ օգոսոտոսի 10-11ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
«Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։