Օտարերկրյա զբոսաշրջիկները զանգվածաբար հեռանում են Շրի Լանկայից, որտեղ մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պետության տուրիստական ճյուղի ներկայացուցիչների:
Շրի Լանկայի Զբոսաշրջության զարգացման բյուրոյի ղեկավար Կիշու Գոմեսի խոսքով՝ «կղզուց հեռացողների ստույգ թվաքանակը հայտնի չէ, բայց հաշիվը, հավանաբար, հազարներով է չափվում»: Այդ կապակցությամբ կղզի-պետության նախարարների կաբինետի անդամները հանդիպում են ունեցել հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկրի տուրիստական շրջաններում անվտանգության ուժեղացման միջոցառումները: Իր հերթին Շրի Լանկայի Կենտրոնական բանկի նախագահ Ինդրաջիթ Կումարասվամին նշել է, որ «զբոսաշրջության ոլորտին լուրջ վնաս կհասցվի, թեև դրա հետևանքները դեռ նոր պետք է գնահատել»:
Քանդի քաղաքում Բուդդային նվիրված տաճարը և երկրի այլ հիմնական տեսարժան վայրեր առաջվա պես փակ են այցելության համար: Bloomberg-ի տվյալների համաձայն, Շրի Լանկայում զբոսաշրջությունից եկամուտները կազմում են համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը: