fbpx
Առողջապահություն

Հազրեվարդը 75%-ով լավացնում է հիշողությունը

Հազրեվարդն (Розмарин) աշխարհով մեկ տարածված համեմունք է, որն օգտագործվում է հարյուրավոր տարիներ շարունակ: Դեռևս հին Հունաստանում ուսանողները քննությունից առաջ հազրեվարդի ճյուղ էին դնում մազերի մեջ: Հույները վստահ էին, որ այն լավացնում է հիշողությունը:

Անգամ Շեքսպիրի «Համլետում» Օֆելյան ասում էր. «Ահա քեզ hազրեվարդ՝ հիշողության համար. խնդրում եմ քեզ, սիրի՛ր և հիշի՛ր»:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս համեմունքը պարունակում է այնպիսի տարր, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք տարիքի հետ վնասում են ուղեղը:

Հազրեվարդը կանխարգելում է ացետիլխոլինի տարրալուծումը: Ացետիլխոլինը քիմիկատ է, որը համարվում է վառելիք ուղեղի այն բջիջների համար, որոնք պատասխանատու են հիշողության համար:

Գիտական մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հազրեվարդի եթերային յուղը 60-75%-ով բարձրացնում է դժվար ինֆորմացիան հիշելու շանսերը:

The Therapeutic Advances in Psychopharmacology ամսագրի տվյալներով՝ ամեն ինչում «մեղավոր» է հազրեվարդի մեջ առկա 1.8 ցինեոլների միացությունը, որը կարգավորում է հիշողությունը:

Գիտնականները խորհուրդ են տալիս կարևոր հանձնարարություններ կատարելուց առաջ հազրեվարդից հոտ քաշել: Այդպիսով, կարևոր հանդիպումների, բանակցությունների ժամանակ քիչ սթրես կապրեք, իսկ մտածելու արագությունն ու հստակությունը 1.5 անգամ կմեծանա:

Ի դեպ, հին եգիպտուհիներն իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու հարցում ևս դիմում էին հրաշագործ բնությանը և իրենց կոսմետիկ միջոցներում օգտագործում էին հազրեվարդը:

Երիտասարդացնող թուրմ՝ մաշկի խնամքի համար

1 թեյի գդալ հազրեվարդի ծաղիկներին մեկ բաժակ չոր կարմիր գինի (նորմալ մաշկի համար) կամ 40 տոկոսանոց սպիրտ (յուղոտ մաշկի համար) ավելացնել: Թուրմով շիշը երկու օրը մեկ լավ թափահարել: Վեց շաբաթ հետո թուրմը քամել: Բամբակը թաթախել թուրմի մեջ և քսել դեմքին ու պարանոցին, կրկնել օրը երկու անգամ: Օգնում է վերականգնել մաշկի առաձգականությունը, հարթել կնճիռները:

Չոր մաշկը խոնավեցնող դիմակ

1 ճաշի գդալ վուշի սերմերին 1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եփել մինչև խյուսանման զանգված դառնալը: Թողնել գոլանա, քսել դեմքին և պարանոցին, պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Դիմակը վերացնում է մաշկի թեփոտվածությունը, սնուցում և փափկեցնում է այն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ