Արաբական երկրներում զինված հակամարտությունները ի հայտ են բերել զգալի ֆինանսական վնասն էր և տարածաշրջանի մի շարք պետությունների հասցրել տնտեսական կործանման եզրին, հայտնել են արաբական զանգվածային լրատվամիջոցները՝ հղում անելով Համաշխարհային բանկի ներկայացուցչին:
ՀԲ-ի ղեկավարի առաջին օգնական Մահմուդ Մուհիդինի խոսքով՝ Սիրիայում, Լիբիայում և Եմենում հակամարտություններից 2010-2018 թվականներին արաբական աշխարհին պատճառված վնասը հասել է 900 մլրդ դոլարի: Նա նաև նշել է, որ արաբական երկրներում ՀՆԱ-ի 60 տոկոսը բաժին է ընկնում բնակչության 10 տոկոսին՝ եվրոպական պետությունների 45 տոկոսի համեմատությամբ:
Զինված հակամարտությունների բացասական հետետևանքներն արաբական մի շարք երկրների հասցրել են տնտեսական անկման եզրին, ընդգծում են ԶԼՄ-ները: